ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2018
Ազգային ժողովը քննարկել է Հողային օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն  այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերը:  Բնապահպանության նախարարի տեղակալը հայտնել է, որ նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» որոշումից: Օրենքների ընդունման դեպքում կստեղծվի համարժեք  իրավական հիմք, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազայի ձևավորմանը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի բազմակողմանի գնահատմանը, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, ինչպես նաև ցամաքային ծածկույթի դասակարգումը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված ստանդարտներին: Խաչիկ Հակոբյանը պատասխանել է նախագծերի վերաբերյալ պատգամավորների բարձրացրած հարցերին։