ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին: Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) Հղում No` BMZ-N 2009.6657.2 Ֆինանսավորում` KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա Դրամաշնորհ տրամադրող` ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի իրականցնող մարմին) և ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը Պայմանագիր` Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման Հայտարարության սկիզբ` Մայիսի 15, 2018 Փաթեթների ներկայացնելու վերջնաժամկետ Հունիսի 15, 2018, 18:00 Փաթեթների ներկայացման ձևը` Փաթեթները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով. Փաթեթների թղթային տարբերակների ներկայացնման հասցեներ` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին կամ ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին Փաթեթների էլեկտրոնային տարբերակների ներկայացնման հասցեներ` h.khachoyan@consecoard.am; m.nalbandyan@consecoard.am Փաթեթի լեզու` Հայերեն Մրցույթին մասնակցության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝ 1. Ծրագրային հայտադիմում 2. Գործողությունների պլան 3. Ֆինանսական Պլան/Բյուջե 4. Հասարակական Կազմակերպության գրանցման վկայականի պատճեն 5. Հասարակական Կազմակերպության կանոնադրության պատճեն 6. Այլ դոնորներից համաֆինասավորում ունեցող ծրագրերի դեպքում՝ երաշխավորության նամակ տվյալ դոնորից: Ձևաթղթերի կամ լրացուցիչ տեղեկությունների ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. h.khachoyan@consecoard.am կամ զանգահարել +374 (0) 93 549955 հեռախոսահամարով: «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: