ԵԱՀԿ քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի խնդրանքով Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի ավագ աշխատակից Բիրգեր Հելդտի հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Հ․ Պարսամյանի հետ: Քննարվել են Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման ընթացքը և դրանում Հայաստանի Օրհուս կենտրոնների ունեցած ներդրումը։ Բիրգեր Հելդտիին այցի ընթացքում ուղեկցել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նախկին ազգային պատասխանատու՝ Oրհուս կենտրոնների աջակցության ծրագրի համակարգող Գոհար Ղազինյանը: ԵԱՀԿ քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի աշխատակիցն այցի շրջանակներում հանդիպել է նաև բնապահպանության ոլորտին առնչվող այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպան ակտիվիստների, ինչպես նաև փորձագետների հետ։ Հանդիպումների նպատակն է եղել 2004-2017թթ. ընթացքում Հայաստանի տարածքում գործող 15 Oրհուս կենտրոնների ցանցի աջակցությանն ուղղված ԵԱՀԿ ծրագրային գործունեության գնահատումը։