07.05.2018
Իրականացվել են լայնածավալ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ
Վերջին 1,5 տարվա ընթացքում բնապահպանության ոլորտում իրականացվել են լայնածավալ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Բնապահպանության նախարարության կառավարման ոլորտ է վերադարձվել <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ը և ձևավորվել է Անտառային պետական կոմիտեն, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանի հիմնական անտառապատ տարածքներում իրականացնել միասնական պահպանություն և էկոհամակարգային մոտեցում։ Սահմանված բնապահպանական նորմերի պահպանումը և վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով ձևավորվել է նոր լիազորություններով օժտված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Օրենսդրական բարեփոխումների շրջանակներում առկա բնապահպանական խնդիրներին հիմնարար լուծումներ տալու համար 1,5 տարվա ընթացքում ընդունվել է 24 օրենք, կառավարության 71 որոշում։