07.05.2018
Վերջապես լուծվել է գետերում անհրաժեշտ ջրաքանակի ապահովման հարցը
Լուծում է տրվել փոքր ՀԷԿ-երի շահագործման նպատակով ջրառից հետո գետերում անհրաժեշտ քանակության ջուր թողնելու խնդրին։ Գետերում անբավարար ջրահոսքի մասին մասնագետները բարձրաձայնում էին երկար տարիներ։ 2018թ․ հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի համար էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդում հաշվի են առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները։ Հաշվարկման ընդունված կարգի շնորհիվ՝ փոքր ՀԷԿ-երի շահագործման դեպքում էլ գետերում կապահովվի անհրաժեշտ քանակությամբ ջրահոսք, ինչը կնպաստի դրանց էկոհամակարգերի պահպանմանը։