Նախորդ տարիներին ՀՀ բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստանում էր դիմումներ և մամուլում տեղ էին գտնում հրապարակումներ, որոնցում քաղաքացիները ահազանգում էին, որ այցելելով Շաքիի ջրվեժ, ականատես էին լինում նրա ոչ լիարժեք տեսքին: Նախարարությունը, բանակցություններ և քննարկումներ կազմակերպելով Շաքի վտակի վրա առկա փոքր ՀԷԿ-ը շահագործող «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրինության և ոլորտի մասնագետների հետ, 2017թվականին վերանայեց վերոհիշյալ ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությունը: Նոր ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ռեժիմով՝ ընկերությունը գետից լիարժեք ջրառ կարող է անել միայն ուշ երեկոյան և գիշերային ժամերին։ Դրանով ապահովվեց Շաքիի ջրվեժ բնության հուշարձանի բնականոն վիճակն այն տեսնելու ցանկություն ունեցողների համար:
