ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2018
Միայն 2017 թվականին Արարատյան դաշտում ջրախնայողությունը կազմել է 156 մլն/մ³

  ՀՀ բնապահպանության նախարարությունը վերջին 1,5 տարվա ընթացքում բնապահպանության ոլորտում իրականացրել է լայնածավալ օրենսդրական, ինստիտուցիոնալ փոփոխություններ և  միջոցառումներ։     Մասնավորապես՝ միայն 2017 թվականին Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող ջրածավալների հաշվառման, դրանցում օգտագործվող 167 խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և փականային ռեժիմի բերման արդյունքում ջրախնայողությունը կազմել է տարեկան շուրջ 156 մլն․մ³:     Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել  է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի կայունացում և որոշ հատվածներում՝ բարձրացման միտումներ։