ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ։ Խորհուրդը միջգերատեսչական է, նրանում բարձր մակարդակով ներկայացված են ՀՀ Ազգային ժողովը, բնապահպանության, արդարադատության, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, ֆինանսների նախարարությունները, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանության վարչությունը, գիտությունների ազգային ակադեմիան, կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն, ՀՀ Գեղարքունիքի մարզետարանը, մարզի մի շարք համայնքներ։ Հերթական նիստում քննարկվել են ազգային պարկի 2017 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվությանը և հաշվապահական հաշվեկշռի հաստատմանը վերաբերող հարցեր: Խորհուրդը մեկնարկել է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը և 2018 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշիվ նախագծի քննարկումը։