ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.04.2018
Իրազեկման դասընթացներ՝ ՀՀ Շիրակի մարզի փաստաբանների համար

29.03.2018 թ. ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանների համար <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Հայկանուշ Պարսամյանը անցկացրել է վերապատրաստման դասընթաց` <<Միջազգային իրավունքի աղբյուրները և Օրհուսի կոնվենցիայի արդարադատության մատչելիության հենասյունով իրավական զարգացումները Հայաստանի Հանրապետությունում>> թեմայով: Փաստաբաններին ներկայացվել են Օրհուսի կոնվենցիայի արդարադատության մատչելիության հենասյան իրականացման ուղղությամբ ՀՀ օրենսդրական զարգացումները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի լրացումները և <<Հասարակական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի դրույթները, որոնք ամրագրում են հասարակական կազմակերպությունների իրավունքն` իրենց շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Ինչպես նաև քննարկվել են բնապահպանական ժողովրդավարության կայացման գործում փաստաբանների դերի բարձրացման վերաբերյալ հարցեր:  Հանդիպմանը մասնակցել է մոտ երեք տասնյակ փաստաբան։