03.04.2018
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018թ․մարտ ամսվա քաղաքացիների ընդունելությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. մարտ ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է երկու քաղաքացի: Քաղաքացիներից մեկն իր մտահոգությունն է հայտնել ապօրինի որսի դեպքերի վերաբերյալ և ներկայացրել վերահսկողության մեխանիզմների առաջարկներ: «Էկոպլանտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն էլ խնդրել է աջակցել օրգանական կենսախթանիչ պարարտանյութերի ստուգման և իրացման վերաբերյալ խորհրդատվությամբ։ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, լսելով քաղաքացիներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ քննարկել քաղաքացիների առաջարկությունները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: