31.03.2018
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացրել Երևանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում
2018թ. մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների աշխատակիցները: Շաբաթօրյակի մասնակիցները մաքրման և ծառատունկի ախատանքներ են իրականացրել մայրաքաղաքի «Արաբկիր» զբոսայգու տարածքում: