ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.03.2018
<<Դիլիջան>> ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 18-ին ժամը 16-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել <<Դիլիջան>> ազգային պարկի <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի եզրին գտնվող <<Գյոլեր>> կոչվող խոտհարքի տարածքում, ինչն արձանագրել էին պարկի տեսուչները: Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ պարկի աշխատակիցների ուժերով հրդեհը նույն օրը ժամը 19-ի սահմաններում տեղայնացվել և մարվել էր: Այրվել էր 800 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածք։