ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.03.2018
Պարզաբանում <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում արձանագրված ծառահատման դեպքերի՝ սոցցանցերում տարածված տեղեկատվության վերաբերյալ

Սոցիալական ցանցերում տարածված՝  <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում արձանագրված ապօրինի հատված ծառերի կոճղերի մասին գրառումների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ծառերի կտրատված 96 կտորները ազգային պարկի <<Հաղարծին>> տեղամասի աշխատակիցների կողմից հայտնաբերված են եղել դեռ 2 շաբաթ առաջ: Դրանք եղել են թափուկ, որոնք ունեցել են առնվազն 2 ամսվա վաղեմության: Տեխնիկական պատճառներով (անձրևային եղանակ) 2 շաբաթվա ընթացքում ազգային պարկի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել կոճղերը տեղափոխել պարկի վարչական շենքի տարածք: Փաստի վերաբերյալ տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ կազմվել են համապատասխան արձանագրություններ: