ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 19 իրավախախտում, 39-ի (34-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.620․000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.999.500 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 3.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 9.989.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է 105.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (44 հաճարենի, 22 բոխի, 10 կաղնի, 8 ղաժի, 4 թխկի, 1 հացենի, 1 ուռենի) հաշվարկվել է 9.866.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (6 բոխի, 1 կաղնի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (1,5խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը 100.000 ՀՀ դրամ։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 20 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով՝ 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 41 հատ՝ 16կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, իսկ 142 հատ՝ 15 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի N 1 դպրոց)։ Արարատ՝ ապօրինի որսի 1 դեպքով (10 հատ տափաստանային արտույտ) նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 10.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք, Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք, Արագածոտն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք ։ Գեղարքունիք՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 905.750 ՀՀ դրամ: