01.02.2018
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է չորս քաղաքացի: Ընդունելության ներկայացած քաղաքացիները փոխնախարարին են ներկայացրել մասնագիտական առաջարկություններ նախարարության առանձին գործառույթների վերաբերյալ: Քաղաքացիներն առաջարկել են նաև իրենց մասնագիտական կարողությունները ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում ներդնելու հնարավորություն ընձեռել: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, լսելով քաղաքացիներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել քաղաքացիների առաջարկությունները: