ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2018
Հաշվարկվել է շուրջ 2 մլն. ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 12 իրավախախտում, 7-ի (որից 3-ը՝ նախկինում հայտնաբերված)  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:  Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.993.800 ՀՀ դրամ:   Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:  Քննված վարչական վարույթներով նշանակվել է 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1.993.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                    Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.8 խմ վառելափայտ) հաշվարկվել է 172.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (18 բոխի, 7 հաճարենի, 2 կաղնի, 1 թխկի, 1 լորենի) հաշվարկվել է 1.510.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին: Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 խաղողի վազ, 3 թուփ) նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել`  120.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։  Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 կաղնի, 1 հացենի, 1 սոճենի) նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել  115.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիք՝ ծառերի այրման 1 դեպքով (2 սոճենի՝ ոչ կանխամտածված) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել  75.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արագածոտն՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում՝ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին: Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 250․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:  Երևան՝  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Արագածոտն՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպք՝ հողատարածքից դուրս է բերվել կավաավազային խճաքարի զանգված, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 581.000 ՀՀ դրամ: