ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.01.2018
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը: Նիստը նախագահել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են չեխական Dekonta ընկերության ներկայացրած Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի մաքրման երեք հիմնական տարբերակները։ Նիստում ամփոփվել է ծրագրի շրջանակներում 2017թ. կատարված աշխատանքները և նախանշվել են 2018 թ. անելիքները։