ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.01.2018
Գնառաջարկի Ներկայացման Հրավեր
«Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով»
խորհրդատվական ծառայության համար

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին` մասնակցելու «Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով» խորհրդատվական ծառայության իրականցման համար գնառաջարկի մրցույթային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին: Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) Հղում No` BMZ-N 2009.6657.2 Ֆինանսավորում` KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա Պատվիրատու` ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից Պայմանագիր` Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում Հայտի ներկայացման ընթացակարգ` KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ Մրցույթի Ծածկագիր` SPPA /ARMENIA/CS/2018-1 Ծառայության անվանումը` Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով Հայտարարության սկիզբ` Հունվարի 17, 2018 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ` Փետրվարի 09, 2018 Հայտերը  ներկայացնելու հասցե` ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544 Հայտի փաթեթի լեզու` Անգլերեն Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝ Հայաստանում  առնվազն 5 տարվա հանրապետական հեռարձակման փորձ  Պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների, բնապահպանության, համայնքային զարգացման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման մասին 5 հաղորդաշարերի պատրաստման և հանրապետական հեռարձակման փորձ: Սույն առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ/նմանատիպ փորձառությամբ անձնակազմի առնվազն 3 անդամի առկայություն: Սյունիքի մարզի մասին հաղորդաշարերի հեռարձակման փորձ: Միջազգային կառույցների հետ առնվազն 5 ծրագրերի իրականացման փորձ վերջին 5 տարվա ընթացքում: Համոզիչ ապացույց համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության մասին, որոնք անհրաժեշտ են սույն առաջադրանքի իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am. Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում www.mnp.am` ներբեռնելով այն այստեղ:  «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: