Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Գեղատեսիլ ծառուղի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացրել էին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները: «Գեղատեսիլ ծառուղի» ցուցահանդեսի շրջանակներում նրանք ներկայացրել էին բազմազան աշխատանքներ, որոնք յուրաքանչյուրիս գրավում են իրենց պայծառությամբ և երեխաներին բնորոշ անկեղծությամբ : Ներկայացված էր նաև պլաստիլինից պատրաստված աշխատանքներ, որոնց հեղինակն է 5 տարեկան Մարիա Փիրումովան: Միջոցառաման ավարտին ելույթով հանդես եկան ՀՀ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը և մանկավարժ Գոհար Միրզոյանը: Նրբաճաշակ և գունազարդ ցուցահանդես ներկայացնելու համար Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Կերպարվեստ և դեկորատիվ արվեստ» ստուդիային Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից շնորհվել է շնորհակալագիր: Այն հանձնել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը: