«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։ Ռազմավարական բնապահպանական գնահատումը (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ներառվել են EaP GREEN նախագծի շրջանակներում` որպես կանաչ տնտեսության նպատակներ և կայունության այլ խնդիրները ռազմավարական և նախագծային որոշումների կայացման գործընթացում ներառելու գործիք, որպեսզի նախքան որոշումների կայացումը հաշվի առնվեն դրանց բնապահպանական և առողջական հետևանքները։ 2013թ.-ից ի վեր, EaP GREEN ծրագրի շրջանակներում, UNECE-ն աջակցում է Հայաստանին ՌԷԳ և ՇՄԱԳ ազգային համակարգի ստեղծման գործում։ Եզրափակիչ միջոցառման նպատակն է՝ Ներկայացնել EaP GREEN ծրագրի շրջանակներում ՌԷԳ և ՇՄԱԳ վերաբերյալ ձեռք բերված արդյունքները: Ամփոփել ՌԷԳ և ՇՄԱԳ արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները և դրա օգուտները: Քննարկել երկրում ՌԷԳ և ՇՄԱԳ համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ առաջնահերթությունները և կարիքները: Միջոցառումը կազմակերպվել է EaP GREEN ծրագրի շրջանակներում՝ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) հայաստանյան գրասենյակի կողմից, որը Հայաստանում EaP GREEN ծրագրի շրջանակներում ՌԷԳ և ՇՄԱԳ բաղադրիչի ընթացիկ գործողություններն իրականացնող ազգային գործընկերն է: Աշխատաժողովը համախմբել էր բոլոր շահագրգիռ կողմերի՝ բնապահպանական և առողջապահական մարմինների, պլանավորման գործակալությունների և կառույցների, տեղական իշխանությունների, փորձագետների և մասնագետների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, EaP GREEN ծրագրի ազգային համակարգող Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց Կանաչ տնտեսության Ռազմավարական էկոլոգիական գնահատման Հայաստանում ձեռքնբերված արդյունքները, նշելով ՌԷԳ-ը ՝ որպես բնապահպանական գործիք կիրարկելու կարևորությունը, և Էսպո արձանագրության համապատասխանեցման գործընթացը, ինչպես նաև «Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ճանապարհային քարտեզի և Երկարաժամկետ ներդրումային ծրագրի համար մշակված Ռէգ Զեկույցը, և օրենսդրական բարեփոխումների փաթեթը: Հանդիպմանը քննարկվել են հետագա կարիքների գնահատման ռազմավարությունը /ծրագրի թիմի ազգային զեկավար Նունե Հարությունյան/, Հայաստանում EaP GREEN ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի ԵՏՀ ցուցաբերած տեխնիկական աջակցության նկարագիրը /Մարտին Սմութնի/, EaP GREEN ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի ԵՏՀ խորհրդատու, Օրենսդրական դաշտի մշակումը /Գոռ Մովսիսյան/, ՄԱԿ-ի ԵՏՀ միջազգային իրավական փորձագետ, ՌԷԳ առաջընթացը. 2013 թ. –ից Հայաստանում ՌէԳ և ՇՄԱԳ համակարգի զարգացման նկարագիրը, հիմնական արդյունքները և ձեռքբերումները և այլ թեմաներ: Քննարկվել են նաև ՌԷԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգերի ստեղծման համար մարտահրավերները և կարողությունների զարգացման առաջարկները, որոնք կներկայացվեն ՄԱԿ-ի ԵՏՀ հետագա հաստատմանը: Արդյունավետ ՌԷԳ և ՇՄԱԳ համակարգերի հիմնական տարրերը ներկայացվել են Մայա Գաչեչիլաձե-Բոժեսկու, UNECE խորհրդատուի կողմից: Հանդպմանը մասնակցում էին պատասխանատու այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ www.rec-caucasus.am կայքում: