2017թ. հոկտեմբերի 12-15-ը Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի պետական համալսարանի կողմից անցկացվել է «Էկոլոգիան, առողջությունը և կրթությունը XXI-րդ դարում։ Ժամանակակից հետազոտությունների և տեխնոլոգիաների գլոբալ ինտեգրացում» թեմայով գիտական ֆորում։ Միջոցառմանը հեռակա կարգով մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը։ Որպես ֆորումի աշխատանքների ամփոփում՝ տպագրվել է «Материалы III кавказского экологического форума» գիտական հոդվածների ժողովածուն, որում ընդգրկվել է նաև մեր աշխատակցի «Гражданские инвестиционные фонды как экономический инструмент для внедрения цивилизма в Армении» վերտառությամբ գիտական հոդվածը։ Հոդվածում հիմնավորվել է Հայաստանում բնապահպանական և բնօգտագործման վճարների հիման վրա շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման հնարավորությունը։ Նման հիմնադրամներն աշխարհում կոչվում են «Գալիք սերունդների հիմնադրամներ», որոնք ձևավորվում են երկրի բնական պաշարների օգտագործումից՝ ասել է թե սպառվող պաշարների օգտագործումից գանձվող բնապահպանական և բնօգտագործման վճարներից։ Այդ գումարների նման օգտագործումը սպառվող պաշարները վերածում է չսպառվող պաշարների, արդյունքում՝ ներկա սերունդը պարտք չի մնում գալիք սերունդներին։