ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2017
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ Վոլոգդայի մարզի պատվիրակության անդամներին

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ Վոլոգդայի մարզի պատվիրակության անդամներին` մարզի անտառային համալիրի ղեկավար Ռոման Մարկովին, «Վոլոգդայի անտառային արդյունաբերողներ» բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսեյ Ալեքսեևին և վերջիններիս ուղեկցող Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության խորհրդատուներ Ստանիսլավ Պիվենին ու Իգոր Զինովևին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան ՌԴ Վոլոգդայի մարզից փայտի և բրիկետների ներկրման, ինչպես նաև փայտանյութից տեղում բիովառելիք արտադրելու հնարավորությունները, ինչը կնվազեցնի Հայաստանի անտառային տարածքների վրա ճնշումը և ապօրինի ծառահատումների դեպքերը: Կողմերը քննարկել են նաև նորաբաց Մեղրիի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները` դեպի Իրանի շուկա ռուսական փայտանյութի արտահանման ուղղությամբ: