ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2017
«Հանուն բնության պահպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառք

Հրավիրում ենք ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարան` մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարարության և Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության կազմակերպած «Հանուն բնության պահպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքին:  Հայաստանի նկարիչների միության անդամների աշխատանքներն արված են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվելու է արգելոցին` պահպանման միջոցառումների ուժեղացմանը նպաստելու համար:  Ցուցահանդեսը կմեկնարկի ս/թ դեկտեմբերի 14-ին ժ.15:00-ին և տևելու է 10 օր: