ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2017
«Նաիրիտ» գործարանի հարակից ջրերում լաբորատոր անալիզների արդյունքներով գերազանցումներ չեն արձանագրվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (ԲԸՏՄ) մասնագետների կողմից օգոստոսի 29-ին նմուշառում է իրականացվել «Նաիրիտ» գործարանի տարածքով և գործարանի հարակից հոսող 3 առուների ջրերից: Նմուշառումներից մեկն իրականացվել է լակեթինոլի պահպանման տարաների հարակից առվից: Լաբորատոր անալիզների արդյունքներով վերոհիշյալ ջրերում գերազանցումներ չեն արձանագրվել: