ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.08.2017
<<Խուստուփ>> արգելավայրի խոտածածկ տարածքներում շարունակվում են ծխացող օջախների մարման աշխատանքները

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ.հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին և ՀՀ ԱԻՆ հրշեջփրկարարներին հաջողվել է չեզոքացնել և հանգցնել մոտ 50 ծխացող և բռնկված հրդեհի օջախ: Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 28-ի ժամը 11-ի դրությամբ <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Խուստուփ>> արգելավայրից դեպի <<Ձագեձոր>>-ի խոտածածք տարածքներ ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին տվյալ տարածքում են և իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: