ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2017
Շարունակվում են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարման շրջանակներում շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների դասակարգման, ապամոնտաժման, ինչպես նաև, համապատասխան չափանիշներին և թույլատրելի նիշից բարձր գտնվելու դեպքում, դրանց մի մասի օրինականացման աշխատանքները: Ձեռնարկած միջոցառումների շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից գույքագրվել են տարածքի տնակային տնտեսությունները, և ապօրինի կառույցների տնօրինողները ծանուցվել են դրանց ապամոնտաժման և տարածքից դուրս բերման մասին: Գույքագրված4729 ապօրինի շինություններից 2017թ. օգոստոսի1-իդրությամբապամոնտաժվել է 748 շինություն, որից 95-ը` 2017 թվականին: Այդթվում`  ափամերձ տարածքի 55 տնակ, մայրուղու հարևանությամբ գտնվող 9 տնակ, մեկհանգստի գոտի` ամբողջությամբ (ներառյալ 2 հատ 1 հարկանի և 1 հատ երկուհարկանի քարե հանգստյան տներ, քարե պարիսպ` 210 գծամետր), բետոնե հիմքերով 27 տաղավար: Վերոհիշյալ ժամանակահատվածում ապամոնտաժվել և «Սևան» ազգային պարկից դուրս են բերվել նաև 3 տարածքի ցանկապատ և 1 մեքենայի ծածկ: