ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2017
Աշոտ Աղասու Հարությունյան

Կյանքից հեռացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանակական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Աշոտ Աղասու Հարությունյանը: Երկար տարիներ ղեկավարելով Նախարարության կարևորագույն կառույցներից մեկը/1996-2017թթ./, իր արհեստավարժությունն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրել է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ա.Հարությունյանն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության կայացման ու զարգացման գործում: Նա երբեք չի խուսափել մեծ պատասխանատվությունից: Պատահական չէր այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ուներ նախարարության աշխատակիցների շրջանում: Աշոտ Հարությունյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցություն ենք հայտնում և վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին: