ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2017
Բնապահպանական պետական տեսչության կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ գումար

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 03.07.-07.07.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի,տեսչությանվարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է  830.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 417.9 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100 հազ. դրամի և հաշվարկվել  է 337.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝        Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա /հատվել է 1 հաճարենի/ իրավախախտի նկատմամբ կայացրել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 202.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս:   Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  135.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հազ.դր. գումարով, առգրավվել է 1.9կգ  խեցգետին,4 հատ խեցգետնաորսիչ: Որից`   Շիրակի տարածքային  բաժնի  աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական  տուգանքի  1 որոշում, առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 1.9կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:  Արարատի տարածքային  բաժնի  վարույթին հանձնված գործով` /հայտնաբերվել է արջի քոթոթ և կապիկ/ կայացվել է 50.0հազ.դրի վարչական  տուգանքի որոշում: Փայտանյութի  ապօրինի տեղափոխում  Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`    Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրված դեպքի համար  իրավախախտի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի համար կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի 4 որոշում: Ապօրինի արածեցման համար   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 8.4հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որն է`         Գեղարքունիքի տարածքային բաժինը<<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված 27 գլուխ խոշոր և 20 գլուխ մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման փաստի վերաբերյալ կազմված  արձանագրության հիման վրա նշանակել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 8.4հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մթնոլորտի պահպանության ոլորտ`   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամի, որն է`     Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարական աղբի տեղափոխման և տեղադրման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության  ոլորտ  Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հազ.դրամի, որն է`    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:    Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 2 վարչական տուգանքի որոշում` 100.0հազ.դրամի չափով և վնասի փոխհատուցման 1 որոշում` 56.25հազ.դրամի չափով:     Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ գումար: