ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2017
Քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությանն ուղղված ծրագրի նախագիծը

2017 թվականի հուլիսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունում տեղի է ունեցել գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկում բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների տնօրենների և գործակալության աշխատակիցների մասնակցությամբ: ՊՈԱԿ-ների տնօրենների քննարկմանն է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությանն ուղղված ծրագրի նախագիծը, որն արժանացել է հավանության: Կողմերի քննարկման ընթացքում հնչեցվել են առաջարկություններ նախագծի լրամշակման վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել շարունակական արտագնա հանդիպումներ հատուկ պահպանվող տարածքներում: