ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մոտ կայացել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի անդրանիկ նիստը: Խորհուրդը քննարկել է օրակարգային մեկ հարց` ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար Եղիշ Տերտերյանի թեկնածության հարցը: Խորհրդի անդամները կառույցի գործունեության վերաբերյալ հարցեր են ուղղել տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուին, ինչից հետո միաձայն որոշել են հավանություն տալ Ե. Տերտերյանի թեկնածությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելուն: Խորհուրդը նաև որոշվել է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար Եղիշ Տերտերյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստի արձանագրությունը:
