17.12.2025
Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։
Արգելվելու է`
- պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
- պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,
Այլընտրանք՝
- թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
- թղթից և փայտանյութից պատրաստված սպասք,
- թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:
Ձեր ընտրությունը մեծ ազդեցություն ունի։ Փոխարինեք պլաստիկը՝ պահպանելով բնությունը։








