Կառավարության 2022 թ․-ի դեկտեմբերի 15-ի N 1932-Ն որոշմամբ սահմանվել է արգելք՝ (6 ամիս ժամկետով) ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:
Որոշման 4-րդ կետով սահմանվել է բացառություն՝ ՀՀ-ի տարածքից երրորդ երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման վրա, որոնց համար համաձայն 2015 թ․-ի ապրիլի 21-ի ԵՏՀ հանձնաժողովի Կոլեգիայի N30 որոշման` 2022 թ․-ի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել է արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա և որոնց ժամկետը լրանում է 2022 թ․-ի դեկտեմբերի 30-ին:
Որոշման հղումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/39505/