ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2017
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է

«Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների վերաբերյալ Facebook սոցիալական ցանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականի մարտի 27-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում հայտնաբերվել է 12 տարբեր տեսակի և տրամագծի կտրված ծառ, որոնք գտնվում են տեղում: Կազմվել են համապատասխան անտառխախտման արձանագրություններ: Նույն տարածքում առկա են նաև նախկինում հաշվառված 12 կոճղ, որոնց վերաբերյալ արդեն իսկ կազմված են եղել համապատասխան անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից ապօրինի ծառահատման դեպքերի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են: