ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2017
<<Շիկահող>> պետական արգելոցում ստուգայցերի ընթացքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: Պարկի աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք /ապօրինի 8 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելու և գործին համապատասխան ընթացք տալու համար: «Դիլիջան» ազգային պարկի տարածքների հսկողությունն ուժեղացնելու և հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար պահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հակահրդեհային ծրագիր, որը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետարան` համաձայնեցման: Համապատասխան նյութեր են տրամադրվել «Դիլիջան» քաղաքի և Տավուշի մարզային պարբերականներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների, հողազավթումների, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկում ապահովելու նպատակով: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հարակից համայնքների բնակչությանը տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 30 խ.մ. վառելափայտ: ՀՀ բնապահպանության նախարարության <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի պահպանվող տարածքներում իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։ Իրականացվել են ստուգայցեր <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի <<Շիկահող>> պետական արգելոցում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ, 4 հատ աղվես, 4 հատ աքիս, 3 հատ քարակզաքիս, 1 հատ եվրոպական անտառային կատու և 14 հատ շնագայլ։ ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները: