«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.06.2015թ. թիվ 677-Ն որոշման համաձայն Բնապահպանական տեսչական մարմնի կառավարման խորհրդում /այսուհետ՝ Խորհուրդ/ ընդգրկվելու նպատակով համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանութուն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործարար շահերը ներկայացնող միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել դիմում և իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն` inspection.reform@gov.am հասցեով կամ փաստաթղթերն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ (Հասցե` Կառավարական տուն 1, 0010 Հեռ. 011-597-219): Դիմումների ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի մարտի 20-ը: Խորհրդի կազմում` որպես բնապահպանության կամ ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպության, ինչպես նաև գործարար միավորումների ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք` 1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն են ծավալում տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացվող ոլորտներում առնվազն 1 տարի, 2) ինչպես նաև այն հասարակական կազմակերպությունները, որոնք առնվազն երեք տարի ներկայացնում են բնապահպանական ոլորտում սպառողների կամ քաղաքացիների շահերը: Խորհրդի կազմում` որպես բնապահպանության կամ ընդերքօգտագործման ոլորտի գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գիտական կազմակերպությունները՝ որոնք համապատասխան գործունեությամբ են զբաղվում ոչ պակաս, քան 5 տարի. չեն հանդիսանում լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի վերահսկողության բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատող: ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում հայտարարությունը կարող եք տեսնել http://gov.am/am/announcements/item/185/ հասցեով: ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում "Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ"