ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2017
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հերթական աջակցությունը Բնապահպանության նախարարությանը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, հետամուտ լինելով Հարավային Կովկասում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր առաքելությանը, նախաձեռնել է <<Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում>> (ԿԻԿ) ծրագիրը, որն ընկերության կողմից իրականացված նախորդ ծրագրի շարունակությունն է: Ընկերությունը ԿԻԿ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության տեխնիկական վերազինմանն աջակցելու նպատակով տրամադրել է 5 համակարգիչ և նախատեսում է կազմակերպել աշխատակիցների Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ, GIS) ուսուցման դասընթացներ: Ուսուցման ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքներն օգտագործվելու են գործակալության կանոնադրական գործառույթների՝ կենսաբազմազանության, այդ թվում` հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների ու դրանց պոպուլյացիաների, բույսերի և կենդանիների Կարմիր գրքի վարման աշխատանքների, լանդշաֆտային բազմազանության պահպանության իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական կոնվենցիաներով կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների պահպանության համար ստանձնած պարտավորությունների կատարման համար, որոնց ազգային իրավասու մարմին է հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ <<Կենսաբանական բազմազանության մասին>>, <<Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր>>, <<Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին>>, Բոննի և <<Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին>> Բեռնի կոնվենցիաներ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի հետ քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը կարևորելով ընկերության առաքելությունը տարածաշրջանում, բարձր է գնահատում նաև ոլորտի զարգացմանն ուղղված ընկերության ջանքերը՝ գործակալության տեխնիկական վերազինման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար: Համակարգիչների տրամադրումը նշանակալի ներդրում է գործակալության աշխատակիցների աշխատանքային գործունեության նպատակային կազմակերպման գործում: