ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2017
Հրապարակվել է <<Էմերալդ ցանց>> ձեռնարկը

ՀՀ բնապահապանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունում տեղի է ունեցել Հայաստանի կողմից վավերացված <<Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին>> կոնվենցիայի՝ շրջանակներում Եվրախորհրդի <<Էմերալդ ցանց – բնապահպանական տարածքների պատրաստում, II փուլ>> առաջին դրամաշնորհային ծրագրի ավարտական սեմինարը: <<Էմերալդ ցանց>>-ն էկոլոգիական ցանց է, կազմված հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից, որոնք ունեն բուսական և կենդանական հազվագուտ և անհետացող տեսակներ և դրանց բնական միջավայրը պահպանելու և վերականգնելու ներուժ: Սեմինարին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, ԵՊՀ–ի և Ամերիկյան համալսարանի դասախոսներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներ: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանն իր խոսքում նշել է, որ ծրագիրը շատ կարևոր ռազամավարական նշանակություն ունի, որն իր մեջ ներառում է կենսաբազմազանության տեսանկյունից արժեքավոր այն տարածքները, որոնք դուրս են մնացել հատուկ պահպանվող տարածքների համակարգից: Այնուհետև ծրագրի համակարգող Գ. Ֆայվուշը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատաքների արդյունքներն ու հետագա անելիքները: Սեմինարի ավարտին <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը ներկայացրել է ՀՀ <<Էմերալդ ցանցը>> աշխատությունը, որն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի և ծրագրի ազգային թիմի փորձագետների հետ համատեղ: