06.02.2017
Արձագանք
Վերջին օրերին համացանցում շրջանառվում է տեսանյութ, ըստ որի Արծվանիկի պոչամբարից ջրերի արտահոսք է տեղի ունենում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները նույն օրը մեկնել են դեպքի վայր, գետից վերցրել ջրի փորձանմուշներ: Կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն