ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.01-03.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 1,082 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամի և հաշվարկվել է 510.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար հաշվարկվել է 237.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են: Լոռու տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառի համար հաշվարկվել է 92.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Լոռու տարածքային բաժնի կողմից Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է 2 ծառից գոյացած շինափայտ, իրավախախտը հայտնաբերվել է, ենթարկվել է 50.0հազ.դրամ վարչական տուգանքի և հաշվարկվել է 105.5հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի ակտ, իսկ շինափայտն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 72.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս. Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժինը, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի հետ համատեղ անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել են 72.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար՝ Տավուշի տարածքային բաժինը ոստիկանությունից հանձնված 2 եղնիկի ապօրինի որսի փաստով հաշվարկել է 500.0հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության հետ կազմակերպված միջոցառման արդյունքում հայտնաբերել է կաքավի որսագողության դեպք: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 13 վարչական տուգանքի որոշում՝ 850.0 հազ.դրամի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում՝ 216.0հազ.դրամի չափով: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն.դրամ: