ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 390 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և հաշվարկվել է 184.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 5 ծառի համար հաշվարկվել է 172.5հազ.դրամ ի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝ Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ՝ Սյունիքի տարածքային բաժնի կողմից <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ-ի 29.11.2016թ. թափուկատարի վթարի հետևանքով արտահոսած արդյունաբերական թափոններով հողի վերին շերտի աղտոտման համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս և նյութերը ներկայացվել դատախազություն: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամի և հաշվարկվել է 208.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 208.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար՝ Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 59 գործ՝ ավարտված վարույթները վերսկսելու համար: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.75 մլն.դրամ: