ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2017
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն: Էկոկենտրոնն իրականացնում է տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատման աշխատանքներ, մշակում էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքներ,կատարում հետազոտություններ տարբեր բնագավառներում՝ կենսամոնիթորինգ, կենսաերկրաքիմիական ցիկլեր, լանդշաֆտների և բնական ռեսուրսների գնահատում և քարտեզագրում, սննդային շղթաների ռիսկի գնահատում և այլն: Կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ նախարար Արծվիկ Մինասյանը շրջել է էկոկենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել գիտական խմբերի աշխատանքներին: Նախարարին ներկայացվել է կենտրոնի աշխատանքը: Բարձր գնահատելով կենտրոնում իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման գործում նման հետազոտությունների կարևորությունը և տարբեր խնդիրներին առնչվող ծրագրերի արդյունավետ իրականացման համար առաջարկել ակտիվացնել փոխգործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ: