ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 183.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 12 ծառերի ապօրինի հատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 183.3հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Երևանի ՏԲ կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել են 19 հատ /7.5 կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ: