ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.01.2017
Պարզաբանում

«Հրապարակ» օրաթերթի հունվարի 11-ի թողարկման առաջնորդող նյութում ասվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգևատրել բնապահպանության նախկին մի քանի նախարարների և հարցադրում է արվել, թե ինչու չեն պարգևատրվել Արամայիս Գրիգորյանը, Արամ Հարությունյանը և Կարինե Դանիելյանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ պարգևատրումները եղել են ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում և այդ առթիվ: Հիշատակված նախարարներից բացի պարգևատրվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության այլ աշխատակիցներ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ նախկին նախարարներ Արամայիս Գրիգորյանին, Կարինե Դանիելյանին և Արամ Հարությունյանին նախկինում արդեն շնորհված են եղել «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալներ: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն