ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1350.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1059.64հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 ակտ` 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 212.14հազ․դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից <բարդի> տեսակի քամատապալ 3 ծառերի ապօրինի հատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից <ուռենի> տեսակի քամատապալ 3 ծառերի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 88.5հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի և Արթիկի բաժինների հետ համատեղ 2 դեպքով՝ 1 եղևնու և հացենու 20 ճյուղերի վերաբերյալ կատարել է ուսումնասիրություն, հաշվարկվել է 93.64հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործերը հանձնվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի և Արթիկի բաժիններ` իրավախախտում թույլ տված անձին հայտնաբերելու համար: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 146 հատ /91.1կգ / <սիգ> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ և 99 հատ (44.8 կգ) ծխեցված <սիգ> տեսակի ձուկ, որից՝ Սյունիքի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 26 հատ (29.1 կգ) <սիգ> տեսակի թարմ ձուկ և 99 հատ (44.8 կգ) ծխեցված <սիգ> տեսակի ձուկ: Հաշվարկվել է 625.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Կապանի բաժնի և Սյունիքի տարածքային բաժնի կողմից Սևանա լճի ձկան և խեցգետնի հայտնաբերման, վաճառքի կանխարգելման ուղղությամբ կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերված է 197 հատ (հարյուր իննսունյոթ հատ) Սևանա լճի «սիգ» ձկները` չմաքրված վիճակում, 100.7կգ ընդհանուր կշռով, ուղարկվել էին փորձաքննության, որոնք ճանաչվել են ոչ պիտանի: Նշված ձկները կառավարության սահմանված կարգով ոչնչացվել են: Գեղարքունիքի ՏԲ և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ կողմից համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել են 33 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 120 հատ (62.0կգ) <սիգ> տեսակի թարմ ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի <<Հեքիաթ>>, <<Գալիք>> և Մարտունու մանկապարտեզներ: Ցանցերը և ռետինե նավակը պահ են հանձնվել <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ- ի պահեստ: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 126.0հազ․դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ջրերի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 ակտ` 900.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 96.5հազ․դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: 4 կազմակերպությունում կատարված ստուգումների արդյունքում կայացվել է 700.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 96.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի 2 որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ: