ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2016
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ամփոփել է գերատեսչության 2016 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում ամփոփել է իր կողմից ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Իր խոսքի սկզբում  շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին տարվա  հիմնական արդյունքներն ապահովելու համար` Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2016թ. հիմնական ցուցանիշները: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները և երկու գերակա խնդիրները իրականացվել են սահմանված ժամկետներում: Հիմնական ցուցանիշները հիշատակելուց հետո Բնապահպանության նախարարը  շեշտել է, որ աշխատանքներ են տարվել ոլորտի խնդիրներն ախտորոշելու համար, որոնց լուծումները կտրվեն  2017 թվականին: «Դրանք են, համակարգային կոռուպցիոն ռիսկերը, ոլորտի օրենսդրության իրավակիրառկումը բավարար չէ, բացակայում են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցումները, բնական կապիտալի և էկոհամակարգային ծառայությունների, տնտեսական արժեքային գնահատման համակարգը բացակայում է, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի, տեղեկատվական կառավարման համակարգ, ցածր հասցեականություն ունի բնօգտագործման և բնապահպանական վճարներից գոյացած գումարները, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգ, բնապահպանական պետական վերահսկողության արդյունավետությունը խիստ ցածր է, ջրավազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ, ոլորտում պետություն-մասնավոր հատված հմագործակցությունը ցածր մակարդակի վրա է և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերն անարդյունավետ են»-շեշտել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ արդյունքում պայմաններ չեն ստեղծվել որպեսզի քաղաքացիները սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքը` առողջ, անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը իրագործեն: Ըստ նախարարի, բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն չի նպաստում տնտեսության աճին և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Ստեղծված պայմաններում ՀՀ բնապահպանության նախարարության  ոլորտի տեսլականն է` բնական ռեսուրսներ գերշահագործումից և շրջակա միջավայրի աղտոտումից անցում կատարել դեպի էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի ստեղծումը, իրական կայուն տնտեսական աճի ապահովում, շրջակա միջավայրի աղտոտման, ռեսուրսների աղքատացման և դեգրադացիայի կանխարգելում: Այս նպատակով պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ, կանաչ տնտեսության ներդնման հայեցակարգի մշակում և ներդնում, միասնական կառավարման համակարգի ձևավորումը, այդ թվում, նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցումը, թափանցիկության բարձրացում, բնապահպանության ոլորտում թույլտվությունների և լիցենզիաների մեկ պատուհանի սկզբունքով և էլեկտրոնային եղանակով տրամադրելու սկզբունքի կիրառում: Բնապահպանական վերահսկողության ուժեղացման նպատակով, նախատեսվում է միասնական տեսչական մարմնի ստեղծումը: Բնապահպանության նախարարն պատասխանել է  լրագրողների հարցերին:       ՀՀ բնապահպանության նախարարության 2016 թվականի գործունեության հիմնական արդյունքները