ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2016
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19-23.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 363.54հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար հաշվարկվել է 363.54հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործերն հանձնվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին՝ իրավախախտին հայտնաբերելու համար: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 199 հատ /120.0կգ / <սիգ> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 112 հատ (55.0 կգ) <սիգ> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 87 հատ /65.0կգ/ <սիգ> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Ներքին վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ: