ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2016
Երախտագիտության ուղերձ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ վարչությունը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, պետական սահմանի հայ-թուրքական հատվածի պահպանության գործում «Արփի լիճ» ազգային պարկի ղեկավարության ակտիվ մասնակցության կապակցությամբ: ««Արփի լիճ» ազգային պարկի տնօրենը, չնայած գոյություն ունեցող դժվարություններին, ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն 3 պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման ուղղության պահպանության մեջ: Ինչպես և շատ տարիներ առաջ, նա շարունակում է իր հայրերի ավանդույթները, որոնք, իրենց հերթին, մեզ համար ծառայում են որպես արիության, նվիրվածության և Հայաստանի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հավերժական օրինակ: Ընթացիկ համատեղ աշխատանքի արդյունքը հանդիսանում է վերոնշյալ ուղղությամբ խախտումների բացակայությունը: Ազգային պարկի աշխատակիցների ցուցաբերած օգնությունը ծառայում է որպես ուղենիշ` պետական սահմանի պահպանության հուսալիության հետագա ամրապնդման գործում: Հույս ենք հայտնում, որ ցուցաբերվող օգնությունը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կզարգանա: Ձեզ, Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատակիցներին, ինչպես նաև Ձեր ընտանիքներին անկեղծորեն ցանկանում եմ երջանկություն, քաջ առողջություն և բարեկեցություն: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ցանկանում եմ Ձեզ հերթական անգամ հայտնել անկեղծ հարգանքիս հավաստիքը: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ա. Ն. Վախնին»