ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.12.2016
Տեղի է ունեցել «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և Հայաստանի Հանրապետության օրենքներում» գրքի շնորհանդեսը

ՀՀ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվ. Երկրաբանական թանգարանում տեղի  է ունեցել  պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ  Նորա Դայանի  «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և Հայաստանի Հանրապետության օրենքներում» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուում ընդգրկված են մշակութային և բնության ժառանգության պահպանման, պաշտպանության և օգտագործման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված միջազգային կոնվենցիաները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Իրավական դաշտի ամբողջականությունը ապահովելու նպատակով՝ ներկայացվել է նաև այդ օրենքների կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մասին տեղեկատվություն։ Ժողովածուում ներկայացված են նաև կոնվենցիաներում և Հայաստանի Հանրապետության օրենքներում՝ օգտագործված սահմանումների և հասկացությունների ավելի քան 150 տերմիններ։ Ժողովածուի հեղինակ Նորա Դայանն ասել, որ գրքի կազմման գործում իրեն օգնել են ոլորտի հայտնի երկրաբաններ, հնագետներ և թանգարանագետներ: «Հույս ունեմ, որ ժողովածուն կծառայի իր նպատակին, ինչն ինձ համար ամենակարևորն է»,-ասել հեղինակը: