ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2016
Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի հետ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ բնապահպանության Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպելէԳերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/   «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում»ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի և ծրագրի խորհրդատուներ Աստղիկ Դանիելյանի և Ալլա Բերբերյանի  հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել  GIZ-ին տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համագործակցություննարդյունավետ և նոր թափովշարունակելու  պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով ԿԻԿ  ծրագրի իրականացման ընթացքին՝ Արծվիկ Մինասյանը նշել է դրա կայուն և երկարաժամկետ լինելու կարևորությունը:Նախարարի խոսքով՝ կենսաբազմազանությանը միտված ծրագրերն առավել նպատակային պետք  է լինեն, կենսաբազմազանության կառավարման ապահովման և էկոհամակարգերի ծառայությունների արդյունավետության նպատակով անհրաժեշտություն կա կառավարման մոդելի պետություն-համայնք-մասնավոր հատված փոխգործակցության, ինչը, անշուշտ,պետք է հաշվի առնվի Կենսաբազմազանության ազգային ռազմավարության մշակման աշխատանքներում: Նախարարը կարևորել է  մարդկային ռեսուրսների և կարողությունների զարգացման ուղղությամբ աջակցությունը, ինչը հնարավորություն կտա կադրերի վերապատրաստման և տեխնիկական վերազինման համար, նշել բնության  հուշարձանների անձնագրավորման և մոնիթորինգի անհրաժեշտությունը:Բոլոր աշխատանքներում Արծվիկ Մինասյանը հանրության իրազեկվածությունն առաջնային է համարել, ինչը նաև շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ նոր արժեհամակարգի ձևավորման երաշխիք կարող է լինել: Քարսթեն Շուլցը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ծրագրի բազմաթիվ խնդիրներին անդրադարձի համար:Նա նշել է, որ ԿԻԿ ծրագրի շրջանակում աշխատանքները երեք նախարարությունների հետ ինտենսիվ տարվում են և հավաստել, որ GIZ-ը կարող է իր ներուժը ներդնել ծրագրի իրականացման լավագույն արդյունք ստանալու համար:ԿԻԿ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը  նույնպես նշել է ռազմավարության կարևորությունը և օրենսդրական համապատասխան դաշտի ձևավորումը, համաձայնելով, որ ճիշտ կառավարման դեպքում բնության հուշարձաններն, իրոք, կարող են դառնալ եկամտի աղբյուր, ինչը բարեհաջող կարող է իրականացվել համայնքային բնակչության, պետության և մասնավորի համագործակցությամբ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էկոկրթության, էկոհամակարգային ծառայությունների գնահատման մեխանիզմների, մեթոդների և ստանդարտների մշակման և մի շարք այլ հարցերի: Բնապահպանության նախարարի  տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ քննարկումները բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ շարունակվում են և առաջիկա օրերին արդեն նախանշված են  աշխատանքային հանդիպումներ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են երկարատև և արդյունավետ համագործակցությանը միտված հանձնառությունը: