05.12.2016
                        <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում արձանագրվել է որսագողության դեպք
                                                
                                                2016 թվականի նոյեմբերիվ երջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի" Գոշ" տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ.Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
                      
                      
                                        
                                        
